«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 
  • Ընտրություններից 10 օր առաջ` 2505882 ընտրող

    Ընտրություններից 10 օր առաջ` 2505882 ընտրող

    09.02.2013| 18:35
    Ընտրություններից 10 օր առաջ, ըստ ոստիկանության հաղորդագրության, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված են 2505882 ընտրողներ:
  • Անիրատեսական Հայրիկյանը. նախագահի թեկնածուները նրա առաջարկը չեն ընդունի

    Անիրատեսական Հայրիկյանը. նախագահի թեկնածուները նրա առաջարկը չեն ընդունի

    09.02.2013| 18:06
    Պարույր Հայրիկյանը նահագահի թեկնածուներին միավորվելու կոչ է արել՝ նշելով, որ համախմբմամբ ընտրություններում կարող են հաղթել գործող նախագահին։ Նա նաև համոզմունք է հայտնում, որ միավորված կարող են ընտրություններում 70-80 տոկոս ձայն հավաքել։ Որքանո՞վ է իրատեսական թեկնածուների միավորումը, և արդյո՞ք այդ դեպքում կկարողանան հաղթել Սերժ Սարգսյանին։
  • Ցույցերը Եգիպտոսում չեն դադարում

    Ցույցերը Եգիպտոսում չեն դադարում

    09.02.2013| 18:02
    Տասնյակ մարդիկ են տուժել երեկ Եգիպտոսի տարբեր քաղաքներում ոստիկանության հետ բախումների ընթացքում։ Ցույցերը շարունակվում են Կահիրեում՝ նախագահի նստավայրի մոտ։ Ցուցարարները երկրի ղեկավարի նստավայրի վրա դյուրավառ նյութերով շշեր են նետել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ուժայինները փորձում են հետ մղել բողոքի մասնակիցներին արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով՝ պարբերաբար նաև նախազգուշական կրակ բացելով օդ։
  • ԱՄՆ-ն ձյան տակ է

    ԱՄՆ-ն ձյան տակ է

    09.02.2013| 18:01
    Երեկ ԱՄՆ հյուսիսարևելյան շրջաններին, որոնք դեռ ամբողջովին չէին վերականգնվել «Սենդի» փոթորկի ավերածություններից, պատուհասել է ձնաբուքը։ Ձյան ծածկույթի հաստությունը հասել է մինչև 90 սմ-ի։ Տարերքի էպիկենտրոնը Ռոդ Այլնդ, Քոնեքթիքութ, Նյու Յուրք, Մասաչուսեթս նահանգներում է։ Այս շրջանների բնակիչներին իշխանությունները խորհուրդ են տալիս տանից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
  • Ցուցարարները թույլ չեն տվել Սահակաշվիլուն ելույթ ունենալ

    Ցուցարարները թույլ չեն տվել Սահակաշվիլուն ելույթ ունենալ

    09.02.2013| 17:58
    Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին ստիպված էր հրաժարվել ազգային գրադարանի շենքում նախատեսված իր ելույթից և խորհրդարանին ուղղված իր ամենամյա զեկույցը կարդալ նախագահական նստավայրից։ Գրադարանի մոտ հավաքված ցուցարարները թույլ չեն տվել, որպեսզի նախագահը մուտք գործի գրադարանի շենք։
  • Կուսակցություն` կուսակցության մեջ

    Կուսակցություն` կուսակցության մեջ

    08.02.2013| 22:49
    ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը կողմ է ՀԱԿ կուսակցության ստեղծմանը և ՀԱԿ-ի կազմում ՀՀՇ-ի ընդգրկմանը, բայց հակված չէ ՀՀՇ-ի լուծարմանը:
  • Մարտի 22-ից` նոր ՀԱԿ

    Մարտի 22-ից` նոր ՀԱԿ

    08.02.2013| 22:45
    Արդարադատության նախարարությունը հայտարարություն-ծանուցում է ստացել ՀԱԿ անունով կուսակցության ստեղծման մասին: Նոր կուսակցության համագումարը նախատեսվում է մարտի 22-ին: Հայտարարությունը ստորագրել են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Լեւոն Զուրաբյանը, Զոյա Թադեւոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վահան Վարդապետյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Ավետիս Ավագյանը, Վահագն Խաչատրյանը, Աշոտ Սարգսյանը, Արման Մուսինյանը, Վարդան Մալխասյանը, Վլադիմիր Կարապետյանը, Ավետ Պողոսյանը, Արշակ Բանուչյանը, Անահիտ Եղոյանը, Արմեն Օհանյանը, Արման Գրիգորյանը, Մարինե Դավոյանը, Թաթուլ Սարոյանը, Հովհաննես Քիրամիջյանը, Կարեն Թովմասյանը, Արշակ Մուսախանյանը, Սամվել Թեյմուրազյանը, Արեգ Գեւորգյանը, Եվա Ադամյանը, Ելենա Նալբանդյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Աբրահամյանը:
  • Կորել է ԽՍՀՄ-ը, համարել անվավեր

    Կորել է ԽՍՀՄ-ը, համարել անվավեր

    08.02.2013| 22:35
    Կորել է ԽՍՀՄ-ի կազմալուծման մասին Բելովեժյան համաձայնագրի բնագիրը, որ պահվում էր Բելառուսում: ԱՊՀ գործադիր կոմիտեում մնացել է փաստաթղթի պատճենը: Բնագիրը չկա ոչ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունում, ոչ անմիջական ստորագրողների մոտ:
  • Անդրիասին մահապարտ ես սարքում, որ ի՞նչ անես, ա՛յ ընկեր Վահան

    Անդրիասին մահապարտ ես սարքում, որ ի՞նչ անես, ա՛յ ընկեր Վահան

    08.02.2013| 22:20
    Եվ այսպես, ի՞նչ է ասել լրագրողներին Վահան Հովհաննիսյանը: Ինչու հատկապես նա՞: Որովհետև այն, ինչ ասել են մյուսները, ինձ ու ձեզ ծանոթ-անծանոթ բոլոր տաքսիստները «բերանացի» գիտեն, իսկ այն, ինչ ընկեր Վահանն է ասել՝ «սենսիացիա» է տեղով: Ուրեմն, խոսելով ՀՀ նախագահի թեկնածուների ու նրանց վարած-չվարած քարոզարշավի մասին, Վահան Հովհաննիսյանն ասել է, որ ցավում է միայն Անդրիաս Ղուկասյանի համար, քանզի վերջինս «գնում է մահանալու, որպեսզի ժողովրդին ցույց տա՝ այսպես չի կարելի շարունակել»:
  • Հիմա էլ ՀԱԿ կուսակցություն

    Հիմա էլ ՀԱԿ կուսակցություն

    08.02.2013| 17:16
    «ՀԱԿ խմբակցությունը դաշինքի խմբակցություն է: ՀԱԿ կուսակցությունը չի միջամտելու ՀԱԿ խմբակցության գործերին»,-այսօր հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝անդրադառնալով ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ միաժամանակ ընդգծելով, որ կուսակցության ստեղծումը ոչնչով չի խանգարելու դաշինքի գործունեությանը: Սակայն Զուրաբյանը վստահեցրել է, որ դաշինքը կուսակցություն վերածելու որոշում չկա, այլ ստեղծվելու է նոր քաղաքական միավորում: ՀԱԿ համակարգողը նաև չի բացառել, որ հետագայում ՀԺԿ-ն, ՍԴՀԿ-ն, տեսնելով գործընթացների արդյունավետությունը, նույնպես կմիանան այս կուսակցությանը: Փաստորեն, Զուրաբյանն այս կուսակցությունների անունից կանխատեսում է նրանց հետագա լուծարման հեռանկարը: